«Հորմուզի նեղուցում նավարկության խափանումը ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի պարտադրած պատերազմի հետևանք է։ Եթե եվրոպական երկրները իսկապես մտահոգված են տարածաշրջանի խաղաղությամբ և անվտանգությամբ, ապա պետք է ճնշում գործադրեն ագրեսորների վրա և ստիպեն դադարեցնելու նրանց ռազմական ագրեսիան Իրանի ժողովրդի դեմ»,- ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։                
 

Նա, ով գիտի լսել քամու ձայնը, թարգմանչի կարիք չունի

Նա, ով գիտի լսել քամու ձայնը, թարգմանչի կարիք չունի
09.03.2026 | 16:32

Քամին վնգստում ա պատուհանիս տակ՝ ասես թաթը տրորել են, կամ էլ կարող ա լուր ա բերել հեռուներից։

Ախր, քամին շատ հեռվից ա գալիս, կարող ա հազար կիլոմետր կտրի-անցնի, ու որ ուշադիր լսես քամու անհանգիստ երգը՝ մեկ էլ ականջիդ կհասնեն Լիբանանի սարերում արածող ոչխարների մայոցի հեռավոր պատառիկները, կառնես Տիբեթի լեռներում քչքչան վտակից ջուր խմող եղնիկի հոտը, քթիդ կխփի Դելիի խճողված փողոցների փոշին․․․ Քամին էնքա՜ն բան ա հետը բերում։

Դու էլ, լավ կլինի, մի երկու միտք գցես քամու բերանը, որ հետը տանի-հասցնի մինչև Միջերկրական ծով, մինչև Ֆրանսիա, Իսպանիա։ Ոչինչ, որ մտքերդ հայերեն կլինեն։ Նա, ով գիտի լսել քամու ձայնը, թարգմանչի կարիք չունի, նա հասկանում ա քամու երգը։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5768

Մեկնաբանություններ